Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ
11:50 - 17 հունիսի, 2021

Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված, իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:

Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով, վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:

Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ:

Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝ ի շահ իերնց կուսակցական պարագլուխների համար քվե կորզելու:

Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:

Սիրելի հայրենակիցներ,
մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված որևէ ոտնձգության փորձ:

Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել