Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին, փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, հետևանքը լինում է պատերազմ. Վանեցյան |tert.am|
22:46 - 18 հունիսի,2021

Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին, փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, հետևանքը լինում է պատերազմ. Վանեցյան |tert.am|

tert.am: Մինչև իմ բուն հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ: Այս մասին այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց․ «Եթե մեր ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կորցնելու ենք Հայաստանը և կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ, դա զուտ խոսքեր չեն, դա իրողություն է, որը կախվել է մեր գլխին»,- ընդգծեց Վանեցյանը:

Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ պետ լինելու ժամանակահատվածում կոնկրետ հրահանգներ է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից: «Ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրա մասին: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացվել է ի պաշտոնե նրա կողմից, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ:

«Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել