«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան
21:39 - 19 հունիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրավիրված հրատապ ասուլիսում խոսեց դաշինքի պատգամավորության թեկնածուների ձերբակալությունների, քվեաթերթիկների եւ քվեատուփերի խոտանված լինելու իրենց տեղեկությունների մասին։ Նա զգուշացրեց, որ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ, եւ չի խախտվելու որեւէ արգելք, նորմ, որը վերաբերում է լռության օրվան։ Խոսելով ձերբակալություններ մասին՝ Հակոբյանը նշեց․

«1 շաբաթից ավելի է, որ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, դրանք հատկապես ուժգնացել են երկվանից եւ այսօր առավոտվանից»։

Նա նշեց, որ դաշինքի պատգամավորության թեկածուները, շտաբային ակտիվիստները, կողմնակիցները տասնյակներով բերման են ենթարկվում։ Նրա խոսքով՝ կան նաեւ ձերբակալվածներ՝ մոտավորապես 30 անձ, որ այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, իսկ կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ։

«Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգմավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում  եւ մեքենայում խուզարկություն են իրականացրել, որը տեւել է մի քանի ժամ․ ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Սեդրակյանը ձերբակալվել է։ Խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել որեւէ իր, հանցակազմ պարունակող արարք չի եղե․ ըստ էության, չկա անգամ կողմնակի ապացույց»։

Սոս Հակոբյանը հիշեցրեց, որ պատգավորության թեկնածուները օգտվում են անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ վերջիններիս կարելի է ձերբակալել միայն եթե հայտնաբերվում են հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո․

 
«Բացի Սեդրակյանից ձերբակալվել է եւս 2 անձ։ Մենք ունենք նաեւ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների փաստ Հրազդանում․ 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ եւ առանց դատարանի սանկցիայի առկայության իրականացրել խուզարկություն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվողն ուղղակի ամենաթողություն է, իսկ Հրազդանում նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։

«Ստանում ենք ահազանգեր պատգամավորության թեկնածուներից եւ ակտիվիստներից, որ զանգեր են ստանում, որով կանչվում են ոստիկանության բաժանմունքներ կամ քննչական մարմիններ։ Կան նաեւ հստակ տեղեկություններ, որ հետեւում են մեր մարդկանց, որոնք մինչ այսօր զբաղված էին քարոզչությամբ, նրանցից մի մասին մի քանի ժամից բաց են թողնում, մի մասին՝ պահում ավելի երկար»,-ասաց Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգաին դիպորդների եւ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա ձերբակալությունները որակեց է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով։ 

Հակոբյանը խոսեց նաեւ իրենց տեղեկությունների մասին, համաձայն որոնց, ի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․

«Կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիորւմ այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար»։

Դաշինքի մամուլի պատասխանատուն խոսեց նաեւ քվեատուփերի մասին․
«Քվեատուփեր վրա անհասկանալի անցեր կան, որոնցով առնվազն հնարավոր է թերթիկներ ներս գցել, սա նույնպես կարող է ապօրինությունների առիթ դառնալ, ԿԸՀ-ի, դիպորդների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ քվեատուփերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խոտաններին»։

Սոս Հակոբյանը անդրադարձավ նաեւ քվեաթերթիկներ պահման վերաբերյալ իրենց տեղեկություններին՝ նշելով, որ եթե դրանք հնարավոր չի լինում պահել չհրկիզվող պահարաններում, ապա դրանք պահվում են կանոնների խախտմամբ։

«Քվեաթերթիկները կարող են վնասվել, նշումներ արվել, որպեսզի դրանք անվավեր համարվեն»,-ասաց Հակոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել