Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |azatutyun.am|
09:22 - 25 հունիսի, 2021

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Երեկ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Դատարանի որոշումից հետո փաստաբանը հայտարարեց, որ այն համարում են ոչ իրավաչափ և բողոքարկելու են։

Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել