Մեր խորին համոզմամբ կանխել ենք քաղաքացիական բախումները. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի՝ իշխանության հետ գործարքի գնալու մեղադրանքների մասին |tert.am|
19:16 - 01 հուլիսի, 2021

Մեր խորին համոզմամբ կանխել ենք քաղաքացիական բախումները. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի՝ իշխանության հետ գործարքի գնալու մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Այս խորհրդարանի աշխատանքը ոչ շատ բավարար, ոչ էլ շատ վատ եմ գնահատում, ընդհանուր առմամբ ակտիվ խորհրդարան էր նաև ներխորհրդարանական աժիոտաժի առումով, հսկայական բացթողումներ ևս եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ « Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Աննա Կոստանյանի խոսքով՝ պետք է վերարժևորեն, վերաիմաստավորեն իրենց գործողությունները:

«Վերիմաստավորելու խնդիրներ ունենք նաև թե՛ կուսակցական, թե՛ ապագայում քաղաքական գործունեության առումով, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչ բացթողումներ ենք ունեցել, դրանք շտկենք արդեն ոչ միայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առումով, այլև հաջորդ խորդարանական ընտրություններին՝կլինի դա հերթական, թե արտահերթ»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ արտախորհրդարանական ուժերը ԼՀԿ-ին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ Աննա Կոստանյանն ասաց.

«Ես այդ մեղադրանքներն անհիմն եմ համարում, որվհետև մենք պետք է հաշվի առնենք շատ կարևոր հանգամանք՝ մենք գործ ունենք պետության հետ, պետությունը խաղալիք չէ, որ ցանկացած պահի խաղաս ու դեն նետես, և սեփական քաղաքական ամբիացիաներից ելնելով որոշես՝ նպատակահարմա՞ր է ինչ-որ քայլ անել, թե՞ ոչ: Այստեղ պետք է լայն պատկերով նայել. հանուն պետության երբեմն նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, այո՛, պետք էր իշխանության հետ ինչ-որ երկխոսությունների գնալ: Հիմա եթե մեզ մեղադրում են այն առումով, որ արտահերթ ընտրությունները կազմակերպվեցին, մենք այստեղ չենք ափսոսում, որ փորձել ենք պայմանավորվածություն ձեռք բերել.կոնկրետ այդ պահին քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ միգուցե քաղաքացիական բախումներ սկսվեին: Մեր խորին համոզմամբ՝ կարողացել ենք կանխել քաղաքացիական բախումները»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am-ում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել