ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը
 |1lurer.am|
18:47 - 08 հուլիսի, 2021

ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը:

Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել