Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|
18:19 - 11 հուլիսի, 2021

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումները ենթակա են մերժման։ Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նշենք, ՍԴ-ում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:

«Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի՞ են  ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։

Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության  արդյունքները։

Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։ 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել