170 հրդեհ, 88 ՃՏՊ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
13:17 - 19 հուլիսի, 2021

170 հրդեհ, 88 ՃՏՊ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հուլիսի 12-18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 170 հրդեհի, 2 քարաթափման, 3 ուժեղ քամու, 13 ինքնասպանության փորձի դեպք, 88 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 14 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել