Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին |armtimes.com|
16:27 - 23 հուլիսի, 2021

Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին |armtimes.com|

armtimes.com: Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վերջինս հուլիսի 21-ին դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով՝ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/ լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչել:

Ապրիլի 15-ին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 9-ին վերականգնել էր նրա իրավունքները։

Դրանից հետո այդ դատական ակտի հիման վրա Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում: Սակայն ԲԴԽ-ն հայտնել էր, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը իրենք չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել