2021-07-25-36a6d2e3-e5c8-4730-994d-b63939ab488a.jpg

Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։

Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայաստանցի բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն