Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան
14:25 - 26 հուլիսի, 2021

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել