Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

 |armenpress.am|
18:43 - 28 հուլիսի, 2021

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի  հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: Այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել