Ալյասկայում երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք |armenpress.am|
12:09 - 29 հուլիսի, 2021

Ալյասկայում երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք |armenpress.am|

armenpress.am: Սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Ալյասկայի նահանգի տարածքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 7,3, մինչդեռ ԱՄՆ-ի Նախազգուշացման կենտրոնը հայտնել է 8,1 մագնիտուդի մասին:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անքորիջից, որի բնակչությունը շուրջ 298 հազար է, 801,6 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած է եղել 3,4 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել