«Երևանի և Բաքվի հետ շփումների մեջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին |tert.am|
14:32 - 29 հուլիսի, 2021

«Երևանի և Բաքվի հետ շփումների մեջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին |tert.am|

tert.am: Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների կետեր տեղադրել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ  դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանության տակ և չի վախենում արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել