Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|
17:17 - 02 օգոստոսի, 2021

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Այդ մեղադրանքները բոլորավին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման մեջ` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել