Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում |armenpress.am|
22:15 - 03 օգոստոսի, 2021

Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում |armenpress.am|

armenpress.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների բարդ վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված առաջադրանքները: Պարապմունքները հասել են իրենց նպատակին», - նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել