Չեխիայում բախվել են մարդատար երկու գնացքներ. կան 2 զոհ և տասնյակ վիրավորներ
12:39 - 04 օգոստոսի, 2021

Չեխիայում բախվել են մարդատար երկու գնացքներ. կան 2 զոհ և տասնյակ վիրավորներ

Չեխիայի արևմուտքում Միլավչե գյուղի մոտ բախվել են մարդատար երկու գնացքներ։ Տվյալներ կան երկու զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի փրկարարների և հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը։ 

Ավելի ուշ նա հավելել է, որ երկու մարդ զոհվել է, յոթը՝ ստացել ծանր մարմնական վնասվածքներ, և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Կա ևս 31 վիրավոր, բայց նրանց վիճակը անհանգստություն չի առաջացնում բժիշկների մոտ։ Նրանց օգնություն են ցուցաբերում տասնյակ փրկարարներ»,- հավելել է նա։ Պոնցարը նաև նշել է, որ դեպքի վայր են մեկնել ուղղաթիռներ և շտապ օգնության լրացուցիչ մեքենաներ։

Գնացքների բախումը տեղի է ունեցել երկաթուղու միագիծ հատվածում։ Ողբերգության պատճառները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը, որտեղ ներգրավված կլինեն ոստիկանության փորձագետներ։ 

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել