Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 5 մլն մարդու անհապաղ տարհանման հրաման է տրվել
 |tert.am|
13:22 - 14 օգոստոսի, 2021

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 5 մլն մարդու անհապաղ տարհանման հրաման է տրվել |tert.am|

tert.am: Ճապոնիայի հարավարևմտյան շրջանի 4 պրեֆեկտուրայում ուժեղ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել 1,7 բնակչի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հանրային հեռուսատեսությանը:

Ֆուկուոկա, Սագա, Նագասակի, Հիրոսիմա պրեֆեկտուրաների բնակիչների համար հայտարարվել է վտանգի 5-րդ՝ ամենաբարձր մակարդակը, որի պարագայում իշխաննությունները տալիս են հստակ հրաման՝ «Փրկե՛ք ձեր կյանքը»: Այն նախատեսում է անհապաղ տարհանում կամ տեղափոխում մոտակայքում գտնվող որևէ բարձր տեղանք:

CNN-ի տվյալներով՝ տարհանման հրաման է արձակվել ավելի քան 5 մլն մարդու համար: Եվս 17 պրեֆեկտուրայում վտանգի 4-րդ աստիճան է հայտարարվել, որը նույնպես տարհանում է ենթադրում:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել