ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության, Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում.

«Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք»:

Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահապանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:

Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և՛ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի:

ՀՅԴ խմբակցության անդամները ողջունել են նմանատիպ հանդիպումները և առաջարկել դրանք դարձնել պարբերական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով