«Պատիվ ունեմ»-ը լքել է նիստերի դահլիճը, իսկ «Հայաստան» խմբակցությունը մասնակցում է կառավարության ծրագրի քննարկմանը |1lurer.am|
10:29 - 24 օգոստոսի, 2021

«Պատիվ ունեմ»-ը լքել է նիստերի դահլիճը, իսկ «Հայաստան» խմբակցությունը մասնակցում է կառավարության ծրագրի քննարկմանը |1lurer.am|

1lurer.am:  Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ՀՀ կառավարության ծրագիրն է: 

ԱԺ նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք, ի նշան բողոքի, լքում են նիստերի դահլիճը և կվերադառնան հարցեր ուղղելու և ելույթների ժամանակ:

Իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կմնան դահլիճում ու կօգտվեն հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից:

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել