Արթուր Վանեցյանը Փաշինյանին հորդորեց կանգ առնել եւ երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ |hetq.am|
11:59 - 26 օգոստոսի, 2021

Արթուր Վանեցյանը Փաշինյանին հորդորեց կանգ առնել եւ երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթում ասաց` մինչ քննարկում են կառավարության հնգամյա ծրագիրը, որն ուղեկցվում է «մարտերով», զուգահեռ իրականությունում երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

«Մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ ու մինչև էս պահը տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է մնացած մարզերից, թե ոչ: Պաշտպանության նախարարն ասում էր, եթե անգամ մեր ինքնիշխան տարածքից մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը` միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե ոչ»,-ասաց նա:

ԱԱԾ նախկին տնօրենը դիմեց նաև իր երբեմնի ղեկավարին` վարչապետ Փաշինյանին և հարցրեց, թե որ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ավտոճանապարհի կարգավիճակը: Ըստ Վանեցյանի` իշխանական պատգամավորներն իրենց ելույթներով անուղղակի մեղադրանք հնչեցրին նաև Վազգեն Սարգսյանի հասցեին` ասելով, թե դավաճան են պաշտպանության այն բոլոր նախարարները, որոնց պաշտոնավարման շրջանում բանակից փողով կամ զանգով ազատվել են:

Վանեցյանը պնդեց` անձամբ ճանաչում է մարդկանց, ովքեր բանակից ազատվել են Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման շրջանում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել