«Ֆիզգոռոդոկում» ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին

«Ֆիզգոռոդոկում», որտեղ, բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարություն են սկսել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար (տեսանյութը՝ այստեղ

Թաղամասի բնակիչներից Մագդա Հովհաննիսյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարությունյանին բերման ենթարկելու ժամանակ «Ֆիզգոռոդոկում» շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերությանը պատկանող մեքենաներից մեկը քշել է Հայկ Հարությունյանի դստեր ուղղությամբ՝ փորձելով նրան վրաերթի ենթարկել։ Վերջինս վնասվածքներ չի ստացել, այս պահին նա Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դեպքի առնչությամբ։

Ինչպես պնդում են տեղի բնակիչները, ոստիկանները, որոնք դեպքին ականատես են եղել, տեղում ոչինչ չեն ձեռնարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն