Ռուսաստանը կմեծացնի գերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը. Շոյգու |tert.am|

tert.am: Ռուսաստանն աշխատանքներ է տանում իր գերձայնային հրթիռների արագության, հեռահարության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հեռանկարում նախատեսում ենք մեծացնել գերձայնային զենքի հեռահարությունը: Խոսքը արագության մեծացման մասին է, եթե խոսենք նույն գերձայնայինի մասին, ապա դա նաև ճշգրտության բարելավում է, իհարկե, կրիչների համապատասխանեցում զենքի նոր տեսակներին»,- ասել է նախարարը Соловьев Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով