Ըստ ԵՄ-ի՝ Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի |azatutyun.am|
10:01 - 09 սեպտեմբերի, 2021

Ըստ ԵՄ-ի՝ Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի, որն արտացոլում է Աֆղանստանի հարուստ, էթնիկ և կրոնական բազմազանությունը: Այդ մասին հայտարարել են Եվրամիության արտաքին ծառայությունում այն բանից հետո, երբ թալիբները հրապարակել են նախարարների ժամանակավոր կաբինետի կազմը:

Այն ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան:

Երեքշաբթի ուշ երեկոյան Քաբուլում «Թալիբան» շարժումը հրապարակեց Աֆղանստանի նոր կառավարության կազմը։ Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել