Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին |armenpress.am|
20:08 - 09 սեպտեմբերի, 2021

Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են: «Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,- ասել է Զախարովան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել