Արցախում երեկ կատարվել է 117 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
10:57 - 14 սեպտեմբերի, 2021

Արցախում երեկ կատարվել է 117 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, 4 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում իրականացվել է 12 հազար 366 քաղաքացու հետազոտություն, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1093 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել