Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հավատարիմ մնա իր անվանը. Նարեկ Մկրտչյան |armenpress.am|
09:18 - 16 սեպտեմբերի, 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հավատարիմ մնա իր անվանը. Նարեկ Մկրտչյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։

Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։

«Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի մի շարք խնդիրներին և արդեն կարող եմ նախանշել դրանց լուծումները։ Մեր մարտահրավերներից մեկն այս պահին Միասնական սոցիալական ծառայության կայացումն է։ Ապրիլին ստեղծվել է նոր մարմին, որն իր մեջ ներառում է 4 ծառայություն՝ բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, աշխատանքի և զբաղվածության։ Մեզ համար շատ կարևոր է այդ կառույցի կայացումը, որը հանրապետության ամենատարբեր քաղաքներում տարածքային այդ կենտրոնները դարձնում է համայնքների կարևոր կենդանի օրգանիզմներ։ Բնական է, որ յուրաքանչյուր նոր ռեֆորմ իր հետ բերում է մի շարք մարտահրավերներ, խնդիրներ, որոնց համար պետք է հարիր պատասխաններ մշակվեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտին առնչվող մի շարք զգայուն ու խոցելի ճյուղեր կան, որոնք համապատասխան անդրադարձ ու մոտեցում են պահանջում։

Մատնանշելով համակարգի դրական կողմերը՝ նորանշանակ նախարարը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ ծանրագույն ժամանակաշրջանում, իրենց կառույցը ստանձնել է մի կարևոր դերակատարություն՝ մշակել ծրագրեր, որոնք հնարավորինս թույլ կտան հաղթահարել հետպատերազմյան ներքին ճգնաժամը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել