Կառավարության որոշմամբ արգելվում է  շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ տոտալիզատորի գովազդը
16:36 - 16 սեպտեմբերի, 2021

Կառավարության որոշմամբ արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ տոտալիզատորի գովազդը

Կառավարությունն այսօր ընդունեց  «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։

Նախագծով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը և նրա  նկատմամբ  սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները: Արդյունքում 2020թ. համացանցով կատարված խաղադրուքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։ 

Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:

Նախագիծը դժգոհություն է  առաջացրել գովազդային մեդիա ոլորտում՝ որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում  է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն կառավարության հաշվարկներով այն կազմում է 20%-25%:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել