Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին |tert.am|
18:47 - 16 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանպարհատվածի Որոտանի հատվածում շարունակելու է գործել ադրբեջանական ոստիկանական հենակետը։

«Ես չեմ կարող այսօր որոշել, որ դրանք չլինեն, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածը նախանական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված է, բայց խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է»,-ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ Գորիս- Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Նա նաև ընդգծեց, որ այս ռիսկերը չէին քննարկվել՝ հաշվի առնելով, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են։ 

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել