Վարչապետը ՀԱՊԿ նիստին խոսել է երկխոսության, թշնամանքի հաղթահարման ճանապարհով խաղաղ դարաշրջանի հասնելու մասին |armenpress.am|
19:44 - 16 սեպտեմբերի, 2021

Վարչապետը ՀԱՊԿ նիստին խոսել է երկխոսության, թշնամանքի հաղթահարման ճանապարհով խաղաղ դարաշրջանի հասնելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում խաղաղ զարգացման նոր դարաշրջանի նպատակին հասնելը. «Երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհով, ինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով»։

Վարչապետը պետությունների ղեկավարների ուշադրությանը հրավիրեց մի շատ կարևոր նրբերանգի վրա. տնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: «Ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց»։

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել