Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք․ ԱՆ
11:09 - 21 սեպտեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք․ ԱՆ

Սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից  236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել