Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Ղրիմի մասին հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, որով նա ճանաչել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Ղրիմի հարցում Անկարայի արտահայտած տեսակետի հետ մենք կտրականապես համաձայն չենք, սակայն շարունակելու ենք աշխատել թուրքական կողմի հետ», – հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ. «Մենք ցավում ենք, որ այդ հայտարարությունները հիմա են հնչում, երբ նախապատրաստվում է [Թուրքիայի] նախագահի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Մենք կգերադասեինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների միջև առկա տարածաշրջանային շատ թեժ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն