ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է․ Ռուդենկո |azatutyun.am|
09:38 - 23 սեպտեմբերի, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է․ Ռուդենկո |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Եթե [այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել