Երթևեկության փոփոխություն Գայի պողոտա-Սաֆարյան-Ստեփանյան փողոց խաչմերուկում
10:21 - 23 սեպտեմբերի, 2021

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտա-Սաֆարյան-Ստեփանյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ, որի համար հիմնական և կրկնող լուսացույցների վրա կտեղադրվեն աջ սեկցիաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել