Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
14:01 - 27 սեպտեմբերի, 2021

Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել