Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին armlur.am-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել։
Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Դավիթ Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է։ Հարցին՝ Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, նա պատասխանեց, որ չկա որևէ ցուցմունք։
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
comment.count (0)