Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան
14:02 - 04 հոկտեմբերի, 2021

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը․ «Երրորդ, թե չորրորդ օրն էր պատերազմի, հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ, ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում։ Նույն խոսակցությունն ունեցել եմ ե՛ւ Բակո Սահակյանի հետ, ե՛ւ Արկադի Ղուկասյանի հետ, իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին, ունեմ կոնկրետ առաջարկներ, պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ։ Արել են ամեն ինչ՝ չլսելու համար։ Ո՞նց բացատրեմ սա, նորմալ բացատրություն չունի սա»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բանակցային ձեւաչափին, Քոչարյանը նշեց, որ Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ, եւ որ հարթակի ողջ գործունեությունը կառուցված է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրա, բայց ոչ երբեք պարտադրելու․ «Նման մանդատ հիմա էլ չունի։ Եւ մտածել, որ ՄԽ շրջանակներում հնարավոր է էապես ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, թե իրատեսական է։ Ակնհայտ է, որ ՌԴ-ի դերը ՄԽ շրջանակներում շեշտակի աճել է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը լրիվ այլ դիրքերում է հայտնել բանակցային գործընթացում։ Ակնհայտ է նաեւ, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակի մեծացրել են իրենց ազդեցությունը։ Դժվար է ասել՝ ինչի կարելի է հասնել, սա կախված է մի շարք հանգամանքներից եւ հետագա զարգացումներից, ուղղակի այստեղ պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխել, եւ պետք է, որ ՀՀ-ն իր ունեցած ողջ հնարավորություններով մտնի այս պրոցեսի մեջ եւ իր վրա պատասխանատվություն վերցնի»։

Հիմա, Քոչարյանի համոզմամբ, այս հանգամանքներից ոչ մեկը չկա։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել