Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության  հուշագիր են ստորագրել:

«Գեղամ Գևորգյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը»,-այս մասին հայտնում են ՀՀ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովից:

Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները   կհամագործակցեն մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման, մրցակցության քարոզչության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցության և այլ ուղղություններով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով