Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
18:39 - 13 հոկտեմբերի, 2021

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Այս մասին տեղելացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել