Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին լուրը
21:52 - 14 հոկտեմբերի, 2021

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական <<տեղեկատվությունը>>, համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 
 
Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
 
Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել