Վասակ Դարբինյանն ու Վարուժան Օլքինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ են նշանակվել։

Որոշումներում ասվում է.հհխ

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։ 

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վարուժան Օլքինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն