Համայնքային ոստիկանները բացահատել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը | shantnews.am

Ոստիկանները բացահատել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։

Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն