Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին առնչվող հարցերը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Եվրամիության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին և քննարկել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակում:

Աբդոլլահիանն ընդգծել է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են վերսկսվել և երկու կողմն էլ բավարարություն և պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը:

«Մեր ներկայիս բանակցությունները Վիեննայում կենտրոնանում են ընթացիկ խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու վրա, որոնք ի հայտ են եկել անօրինական պատժամիջոցները արդյունավետորեն վերացնելու հարցում Վաշինգտոնի միակողմանի դիրքորոշման պատճառով»,-ասել է իրանցի նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով