Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր |tert.am|
23:31 - 15 հոկտեմբերի, 2021

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր |tert.am|

tert.am: Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադդամը:

«Բաքերին՝ գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այցով կմեկնի Ռուսաստան»,- ասել է Մոկադդամին:

Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում երկրների համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել