ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 11։00-ի դրությամբ
13:05 - 17 հոկտեմբերի, 2021

ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 11։00-ի դրությամբ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ակտիվության ցուցանիշը՝ ժամը 11։00-ի դրությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Գյումրիում մասնակցությունը կազմում է 3.92 տոկոսը (4296 հոգի), Դիլիջանում՝ 8.43 տոկոս (1549), Գորիսում` 9.63 (1993), Տաթևում` 14.71 (614), Տեղում` 11.26 (438), Մեղրիում` 14.64 (1255):

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ 6 համայնքներում դրանք անցկացվում են համամասնական, 3-ում` մեծամասնական ընտրակարգով։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել