«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ այդ տեսանյութի հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին։
«Ըստ կից տեսանյութի՝ Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք։
Դիմում եմ իրավապահ մարմիններին այս գրառումը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- գրել է Թանդիլյանը՝ հավելելով․ «Տեղ համայնքի խայտառակ ընտրությունների մասին՝ ավելի ուշ»։
comment.count (0)