Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց |armtimes.com|
12:07 - 18 հոկտեմբերի, 2021

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքները։ 

Այսօրվա նիստում դատավոր Հովակիմյանը մերժեց պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ 

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը:

Ալումյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատավորը պարգևատրվել է պետական պարգևով, իսկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եղել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում են դատախազների և պաշտպանների բողոքները։ Մեղադրողները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել