Ադրբեջանը ՄԱԿ -ի դատարանին կոչ է անում ժամանակավոր միջոցներ կիրառել Հայաստանի դեմ
13:12 - 18 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը ՄԱԿ -ի դատարանին կոչ է անում ժամանակավոր միջոցներ կիրառել Հայաստանի դեմ

Այսօր ՄԱԿ-ի միջազգային դատարանում (Հաագայի դատարան) մեկնարկել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցի լսումները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է դատարան՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (ICERD) համակարգված խախտումների համար»։

Լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ասել է, թե Ադրբեջանը անհրաժեշտ է համարում ժամանակավոր միջանկյալ միջոցառումների անհապաղ կիրառումը Հայաստանի դեմ:

«Հայաստանի էթնիկ զտումների և բռնության հրահրման արշավը շարունակվում է»,- ասել է նա՝ հավելելով, թե «միջանկյալ միջոցների անհապաղ կիրառումը ադրբեջանցիներին հասցվող անդառնալի վնասները կանխելու համար է»:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի  հնարավորինս սեղմ ժամկետում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել