Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին |tert.am|
17:05 - 19 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում:

«Դա պետք է արվի այդ թվում նաև տեղադրված ականների բնութագրերի և տեղադիրքի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկության տրամադրմամբ»,- ասել է Մամեդովը՝ ընթերցելով վերջնական պահանջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել