Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հանդիպումը տևել է 5 ժամ
17:40 - 22 հոկտեմբերի, 2021

Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հանդիպումը տևել է 5 ժամ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է 5 ժամ, այն եղել է ջերմ ու դրական, քննարկվել են երկու երկրների հարաբերությունների էական հարցեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պուտինը, բացելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը, ընդգծել է, որ երկրները զարգացրել են յուրահատուկ հարաբերություններ:

«Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի հետ։ Այս ընթացքում Ռուսաստանի և Իսրայելի միջև նույնիսկ յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել»,- ասել է նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել